Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հաստատում է իր պատրաստակամությունը հնարավոր օգնություն ցուցաբերել Երևանին՝ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու միջոցով, այսօր Մինսկում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Կրկին, ինչպես հայտարարվեց Հավաքական անվտանգության խորհրդի [ՀԱՊԿ] անցած նոյեմբերին կայացած նիստում, մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ տրամադրել Երևանին հնարավոր բոլոր օգնությունները՝ ինչպես ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելով, այնպես էլ ռազմատեխնիկական աջակցության, սահմանապահների պատրաստման, սահմանները ժամանակակից տեխնիկական միջոցներով համալրելու միջոցով»,- ասել է նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն