Իրանի արտգործնախարարությունը հերքել է Թեհրանի առնչությունը Ադրբեջանում ձերբակալված անձանց հետ:

«Ցավոք, Ադրբեջանում երկար ժամանակ է՝ շարունակում են իրանական ծառայությունների հետ կապի մասին կեղծ մեղադրանքներով ձերբակալել իրենց քաղաքացիներին»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին:

Նա հերքել է Ադրբեջանում ձերբակալված անձանց՝ Իրանի հետ որևէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական կապերի մասին պնդումները: Նրա խոսքով՝ Ադրբեջանի կառավարությունը չպետք է ոչնչացնի խոր պատմական կապերը երկու երկրների միջև:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է հարգեն Իրանի քաղաքացիների իրավունքները»,- ասել է Քանանին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն