Նախագահի նախկին թեկնածու Օղանը կհայտարարի ընտրությունների երկրորդ փուլում Էրդողանին աջակցելու մասին. Hürriyet
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու «Աթա» դաշինքից Սինան Օղանը երկուշաբթի կհայտարարի մայիսի 28-ին կայանալիք նախագահի ընտրության երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցելու մասին և կհրապարակի այն կետերը, որոնք քննարկել է հանրապետության ներկա ղեկավարի հետ, գրում է Hürriyet-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ավելի վաղ Օղանն արդեն հայտարարել էր մի շարք պայմանների մասին, որոնցից կախված կլինի երկրորդ փուլում այս կամ այն թեկնածուին սատարելու իր որոշումը, այդ թվում՝ քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորներին խորհրդարան չթողնելը։
Օղանի խոսքով՝ այս կուսակցությունը Թուրքիայում արգելված և ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության քաղաքական թևն է։ Նախագահի ընտրություններում «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» հրաժարվել էր առաջադրել իր թեկնածուին և աջակցել էր Քեմալ Քըլըչդարօղլուին։