Ինչ ես լսեցի նախագահ Ալիևի ելույթից, որ նա խոսեց այն մասին, թե պայմաններ են ստեղծվում կապված սահմանների ճանաչան համար՝ հաստատված համաձայնագրերին համապատասխան, դեռևս 1991 թվականի համաձայնագրին համապատասխան, այդ պայմանները հիմք են տալիս ենթադրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են ձեռք բերվել համապատասխան համաձայնություններ, այդ թվում տրանսպորտային հաղորդակցությունների հարցում։ Այս մասին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմերով նիստի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ կարճ ժամանակով բանավեճ էր ծավալվել Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։

Պուտինը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի պայմանավորվել այն ամենի մասին, ինչն ընկած է տնտեսական զարգացման ոլորտում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայատանի և ամբողջ տարածաշրջանի համար։ «Դե, ինձ թվում է՝ մենք ժամանակ կունենանք եռակողմ ձևաչափով այդ ամենը քննարկել մանրամասն»,- ընդգծեց նա։

«Ինձ թվում է, որ տերմինալոգիան, որի մասին մենք երեքով շատ լավ գիտենք, այլ կերպ կոչվում է իրավական տեխնիկա՝ միջանցք, ճանապարհ և այլն (խոսքը վերաբերում է Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանը կապող ճանապարհին)։ Դա կարևոր է, և այստեղ կան ընգծված հակասութուններ, բայց ավելի կարևոր է այն, ինչի մասին դուք հիմա ասացիք։ Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը՝ որ տարածքային ամբողջականության սկզբունքային հարցով կա համաձայնություն։ Եվ իսկապես սա հիմք է երկրորդական բնույթի հարցերում պայմանավորվելու համար։ Չնայած որ դրանք էլ ունեն էական նշանակություն»,- հավելեց ՌԴ ղեկավարը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն