Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN Türk-ին և Kanal D-ին տված հարցազրույցում ծաղրել է ընդդիմության նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հեռուստաբանավեճ անցկացնելու կոչերը։ Նա հրաժարվել է այդ առաջարկից՝ ընդգծելով, որ իրենք միմյանց հետ խոսելու ոչինչ չունեն։

«Հիմա նա ինձ հեռուստատեսություն է կանչում։ Ինչի՞ մասին ես խոսելու ինձ հետ։ Նա ոչ մի ձեռքբերում, տեսլական չունի»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Ավելի վաղ Քըլըչդարօղլուն խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում Թուրքիայից վտարել բոլոր փախստականներին։ Նա մանրամասնել է, որ երկրում ապրում է այդ կարգավիճակում մոտ 10 միլիոն մարդ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն