Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է՝ Եվրամիությունը պետք է Վրաստանին կազմակերպության անդամի թեկնածուի կարգավիճակ տա, եթե ցանկանում է վերջ դնել երկրում հասարակության բևեռացմանը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իր հերթին, անսպասելի է անվանել երկու երկրի միջև վիզաների վերացման և ուղիղ ավիաչվերթները վերականգնելու որոշման հետ կապված՝ Վրաստանից հնչող քննադատությունները։ «Ես կարծում էի՝ շնորհակալություն կհայտնեն»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Կրեմլի ղեկավարի խոսքով՝ Վրաստանի իշխանությունները բազմիցս բարձրացրել են վիզաների վերացման և ուղիղ չվերթների վերականգնման հարցը, ուստի Մոսկվան այդ հարցերում ուղղակի ընդառաջել է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն