Թուրքիայում ավարտվել է նախագահի ընտրության երկրորդ փուլը, սկսվել է ձայների հաշվարկը
Թուրքիայում ավարտվել է նախագահի ընտրության երկրորդ փուլը, այն անցել է հանգիստ, հայտարարել է Թուրքիայի ԿԸՀ ղեկավարը։ Ձայների հաշվարկը սկսվել է։
Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն:
Ընտրության առաջին փուլում, որն անցկացվել է մայիսի 14-ին, Էրդողանը ստացել է ձայների 49,52%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44,88%-ը։