ՀԱՊԿ - ից դուրս գալու կամ մնալու բանավեճն անիմաստ է, հազար անգամ ասեցինք, Հայաստանի համար այնտեղ մնալը կապված է ռուս - հայկական երեսուն տարի առաջ հիմնադրված ռազմավարական դաշնակցության հետ, այլ բան չկա, Ղազախստանի ու Բելոռուսի հետ կապված հույսեր ու ակնկալիքներ ունեցողներ չեմ հանդիպել: Ցավոք այլընտրանք չունենք, անգլիական նավերը հայկական լեռներն այդպես էլ չեն բարձրանում, ֆրանսիական Միրաժների մասին դեռևս կարծիք չունեմ: Հիմա էլ սկսվել է ՄԱԿ դիմել- չդիմելը: Շատ չմանրանամ, միայն ասեմ գիտականորեն գերիշխող կարծիքը քաղաքագիտական հետազոտական լուրջ կենտրոններում. ՄԱԿ գտնվում է ճգնաժամի մեջ, նոր հետսառըպատերազմյան իրողություններում համաշխարհային ուժային կենտրոնները ստվերել են ՄԱԿ - ին, այն այլևս անվտանգային լուրջ դերակատարում չունի: Հիմա պատկերացրեք, որ դիմենք ինչպես կգնահատեն քաղաքականությունից լուրջ հասկացողները: Պատերազմի ժամանակ նույնիսկ չքննարկվեց հարցը, սահմանային ընդհարումների հարցի քննարկումն առավել ևս օրակարգ չի մտնի: Հիշում եմ, երբ սիրիական հարց էր քննարվում, երբ ամեն վայրկյան հազարավոր մարդիկ, անմեղ մանուկներ էին մորթվում, ՄԱԿ գլխավոր քարտուղարը անիմաստ ճառ էր ասում, Սիրիայի ներկայացուցիչը ստիպված բղավեց, նյարդերը չդիմացան:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն