ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի հարցում
ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել, որ ոչ մի երկիր չպետք է վճար գանձի Հորմուզի նեղուցով անցման համար:
Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Պետդեպարտամենտը պարզաբանեց, որ համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի միջև տեղի ունեցած զրույցի ժամանակ:
«Նրանք համաձայնության են եկել, որ ոչ մի երկիր կամ կազմակերպություն չի կարող վճար սահմանել միջազգային ջրային ուղիների համար, ինչպիսին է Հորմուզի նեղուցը»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Փիգոթը։
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը չի հերքել այս տեղեկատվությունը, նշելով միայն, որ նեղուցով անարգել անցման ապահովումը միջազգային հանրության ընդհանուր շահերից է բխում։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































