Չինաստանի Նինբո քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում, որը նաև օլիմպիադայի վարկանիշային մրցաշար էր, Հայաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականները ձախողվեցին։ Այդ առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ փոքր բրոնզե մեդալ, Վարազդատ Լալայանը՝ փոքր արծաթ և երկամարտում բրոնզե մեդալ նվաճեցին։

Հայաստանին 400 մեդալ բերած Փաշիկ Ալավերդյանին հեռացրին ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ կարգեցին ծանրամարտի հետ կապ չունեցող, նախկինում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների կառավարումը ձախողած Արայիկ Հարությունյանին։ Հայաստանի պարտությունները իրենց համար հաղթանակ են։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ