Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝ Վահան Բաբայանը գրում է.

Ի վերջո մեր քաղաքը նախատեսված չի եղել այսքան բնակչության և մեքենաների համար:

Երևանի երթևեկության խնդիրը վաղուց արդեն վերածվել է մայրաքաղաքի ամենօրյա լուրջ մարտահրավերներից մեկի։ Առավոտյան և երեկոյան ժամերին բազմաթիվ փողոցներում մեքենաների հոսքը գրեթե կանգ է առնում։ Մարդիկ ժամերով կորցնում են ժամանակը, իսկ քաղաքի տնտեսական և սոցիալական կյանքը կրում է այդ իրավիճակի հետևանքները։

Կարծում եմ՝ ժամանակն է քննարկելու նաև այնպիսի լուծումներ, որոնք գուցե այսօր անսովոր կամ վիճելի թվան, բայց կարող են դառնալ խնդրի լուծման մի մասը։

Առաջարկներից մեկը Երևանի որոշ կենտրոնական և ծանրաբեռնված փողոցների վերակառուցումն ու լայնացումն է՝ անհրաժեշտության դեպքում վերանայելով մայթերի լայնությունը։

Պետք է մասնագիտական ուսումնասիրությամբ պարզել՝ արդյոք հնարավոր է որոշ հատվածներում մայթերի հաշվին ավելացնել երթևեկելի գոտիներ, վերակազմակերպել փողոցների տարածքը, ընդլայնել խաչմերուկները և վերացնել երթևեկության խոչընդոտները։

Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է պարզապես քանդել մայթերը կամ անտեսել հետիոտներին։ Մայթերը պետք է պահպանեն անվտանգ և բավարար լայնություն, իսկ փոփոխությունները պետք է իրականացվեն քաղաքաշինական, տրանսպորտային և անվտանգության մասնագիտական հաշվարկների հիման վրա։

Միաժամանակ անհրաժեշտ է՝

Վերակառուցել և անհրաժեշտության դեպքում լայնացնել առավել ծանրաբեռնված փողոցները։

Վերանայել խաչմերուկների նախագծերը և ավելացնել դրանց թողունակությունը։

Կառուցել բազմահարկ ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղիներ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ