Ֆրանսիան գնում է դեպի քաղաքացիական պատերազմ։ Այս տեսակետն է հայտնել ֆրանսիական «Divergence Politique» մեդիառեսուրսի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ֆաբրիս Սորլինը։

«Այսօր Ֆրանսիայում արագորեն աճում է աշխատող աղքատների թիվը։ Սրանք մարդիկ են, ովքեր առավոտյան գնում են աշխատանքի, երեկոյան հոգնած վերադառնում տուն, բայց արդեն յուրաքանչյուր ամսվա 20-րդ օրը չեն կարողանում կերակրել ընտանիքներին»,- «РИА Новости»-ն ասել է Սորլինը:

Այս ֆոնին, նշել է նա, պետությունը շարունակում է միլիարդավոր եվրոներ հատկացնել Ուկրաինային։

«Խնդիրն այն է նաև, որ այս դժգոհությանը գումարվում է անվերահսկելի միգրացիան այն երկրներից, որոնք բոլորովին խորթ են մեր մշակույթին, ընդ որում՝ գալիս են մարդիկ, ովքեր չեն ցանկանում ինտեգրվել ֆրանսիական հասարակությանը։ Այս ամենի հետևանքով մենք մոտենում ենք քաղաքացիական պատերազմի սկզբին», - հավելել է վերլուծաբանը։

Հիշեցնենք՝ բողոքի ցույցերը Ֆրանսիայում սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում փողոց դուրս եկան ավագ դպրոցների աշակերտները՝ պահանջելով բարելավել կրթության վիճակը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ