ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, որ Բորիս Ջոնսոնն անձամբ է օղի խնդրել Մոսկվայում կայացած ընդունելության ժամանակ
Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը Մոսկվայում կայացած ընդունելության ժամանակ ինքն է օղի խնդրել և «անընդհատ խնդրել, որ իրեն ևս լցնեն»։
«Նա կարող էր ընտրել իր առջև դրված գինին, բայց նախընտրեց իր ճաշակին համապատասխան ըմպելիքը։ Հիշում եմ այդ ճաշը։ Ջոնսոնն անընդհատ խնդրում էր ևս լցնել։ Հետո ժամանեց Լիզ Թրասը։ Բրիտանուհու բերած անգլիական փաբի մթնոլորտը բոլորովին չէր համապատասխանում Մորոզովի առանձնատան միջավայրին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































