Երևանում խցանումների պատճառը 20,000 շինթույլտվություններն են, Երևանը ռեզինից չէ, որ ամեն քայլի շենք է բուսնում, բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը:

«Հիմա Տիգրան Ավինյանն ընկել է արդեն ցուգ-ցվանգի մեջ, իրեն արդեն իր թիմակիցներն են ասում, որ վարելը Երևան քաղաքում ինֆարկտի է հասցնում, ինչո՞ւ, որովհետև իրենք խաբեցին, ասեցին` եկեք 12,000 դրամ կարմիր գծերը դարձնենք 160,000 դրամ, դատարանն էլ մեր հայցը բավարարեց, ոչ իրավաչափ ճանաչեց, բայց գինը դրանից չնվազեց»,- նշել է նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ