Civilnet-ը գրում է՝ «Կատա՞կ ես անում»․ Չարենցավանի ավագանու անդամ Լիլիթ Հարոյանն այսպես արձագանքեց, երբ լրագրողը նրան հայտնեց, որ Լիլիթը 2022-ին մեծ նվիրատվություն է արել իր կուսակցությանը` Քաղաքացիական պայմանագրին։ Այդ 1 մլն դրամ նվիրատվությունը հատկապես ուշագրավ էր, քանի որ ըստ Լիլիթի հայտարարագրի՝ նա այդ տարի եկամուտ չէր ունեցել։

«Ես առաջին անգամ եմ լսում այս [նվիրատվության] մասին»,- ասաց նա:

Լիլիթը միակը չէ։ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի՝ OCCRP-ի հետ գործընկերությամբ ՍիվիլՆեթի հետաքննությունը պարզել է, որ կուսակցությանը նվիրատվություն կատարած բազմաթիվ անձինք ասել են, որ երբեք նվիրատվություն չեն կատարել։

Քաղաքացիական պայմանագիրը իշխանության եկավ 2018-ին՝ կոռուպցիան արմատախիլ անելու կարգախոսով՝ համաժողովրդական շարժման ալիքի վրա՝ տապալելով նախկին վարչակարգին։ Սակայն կուսակցության 2022-ի ֆինանսական հաշվետվությունում լրագրողների հայտնաբերած մի շարք հետաքրքիր օրինաչափություններ հարցեր են առաջացնում կուսակցության ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

Կուսակցության՝ 2022-ին նշած 140 նվիրատուներից բոլորը, բացի վեցից, ՔՊ-ի թեկնածուներն են եղել 2022-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: 31 նվիրատուներից 15-ը հերքեցին, որ գումար են նվիրաբերել: Մյուսները խուսափեցին պատասխանել կամ ասացին, որ չեն հիշում, ոմանք էլ ասացին, որ շատ զբաղված են հարցին պատասխանելու համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն