Ամերիկյան տավարի մսի առաջին առևտրային խմբաքանակը Հայաստանում է
Հայ-ամերիկյան կապերը շարունակում են զարգանալ նաև գյուղատնտեսության ոլորտում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
«Ամերիկյան տավարի մսի առաջին առևտրային խմբաքանակը Հայաստանում է, և այդ առիթով ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը շեֆ-խոհարարների, հյուրընկալության ու ռեստորանային ոլորտի մասնագետների հետ ներկա գտնվեց մսի կտրատման և գրիլի վրա մսային ուտեստների պատրաստման ցուցադրությանը, որտեղ բացահայտվեցին ամերիկյան տավարի մսի բարձր որակական ու բազմազան համային հատկանիշները։
Շնորհակալություն ենք հայտնում Միս արտահանողների ամերիկյան ֆեդերացիային և ԱՄՆ գյուղդեպատամենտին համի այս գեղեցիկ տոնը կազմակերպելու համա»,-նշում են դեսպանությունից։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































