Մանիպուլյատիվ անասնացման քրոնիկոնը
Խոսքը Տիգրանաշենի մասին է, ավելի ճիշտ իր կողմից ՝ այդ հայկական գյուղը "ոտի վրա" ադրբեջանական անվանումով անվանափոխելու" մասին։
Ի ղեպ , Փաշինյանի այս հերթական մանիպուլյացիայի էությունը նկարագրված է մարդու գիտակցության կառավարման վերաբերյալ գրեթե բոլոր դասագրքերում հետևալ հոգեբանական հնաքով -Օբյեկտի բանավոր անվանումը փոխում է մարդու կողմից դրա ընկալումը։
Այս մանիպուլյացիայի նպատակը հետևյալն է․ երբ նա հայկական բնակավայրի անվանումը փոխարինում է թյուրքականով, կարծես ասում է․ «Ժողովուրդ, սա մերը չէ, և պետք չէ այդքան անհանգստանալ»։ Դրանով մարդկանց ներքին դիմադրությունը այս գործընթացների նկատմամբ թուլանում է։ ԵՒ իրոք, ինչո՞ւ պետք է մարդիկ անհանգստանան ինչ-որ «քյարքիի» համար։
Կարևոր է ֆիքսել, որ հայկական տեղանունների վերանվանումը թուրքերի և ադրբեջանցիների սիրելի մեթոդներից մեկն է, երբ նրանք հերթական անգամ յուրացնում են տարածաշրջանի հայկական կամ քրիստոնեական ժառանգությունը և Նիկոլ Փաշինյնանի մեթոդաբանությունը միանշանակ համապաստախանում է այն քայլերին , որոնք ադրբեջանիները օգտագործում են մեր դեմ։
Օրինակ՝ պատահական չէ, որ թուրքերը սուրբ Արարատ լեռը անվանում են «աղրըդաղ», իսկ Իգդիրը՝ «ըղդըր»։ Ադրբեջանցիներն ավելի հեռուն են գնացել և անմիջականորեն թիրախավորել են Հայաստանը՝ Սևանա լիճը անվանելով «գյոյչա», Երևանը՝ «իրավան», իսկ Էջմիածինը՝ «ուչմուադզին»։
Այսինքն՝ մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի ներկայիս իշխանությունը լիովին որդեգրել է թուրք-ադրբեջանական տանդեմի մեթոդաբանությունը և փաստացի զբաղվում է հայկակսն պատմական տեղանունների թուրքերեն աղավաղմամբ։
Այս պարագայում պետք է ֆիքսել, որ տեղանունների փոփոխությունը միշտ եղել է հայ բնակչության վտարման կամ ապազգայնացման նախերգանքը։
Եվ, ըստ էության, մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների՝ հայերի էթնոքաղաքական տարրի փուլային ոչնչացման ուղղությամբ գործողությունների համաձայնեցված լինելու վերաբերյալ կասկածները վերածվում են ապացուցված փաստի։
Եվ եթե ձեր մեջ թեկուզ մի կաթիլ ողջախոհություն է մնացել, իմացեք՝ սա ընդամենը «հայկական հարցի» վերջնական լուծման նոր փուլի սկիզբն է՝ թուրք և ադրբեջանցի օկուպանտների մշակած սցենարով։







































