Մենք ետ պատերազմյան սերունդ ենք։ Սնվել, դաստեարակվել ենք ազնվականությունից մնացած, փրկված փշրանքներով։ Մենք, արդեն հինգ տարեկանից գիտեինք ԹՈՒՄԱՆՅԱՆ, ԱՂԱՅԱՆ... Մեր ոսկորները թեկուզ մի օր քաղցած, մի օր կուշտ լցվում էր ԾՈւԾՔՈՎ, որի անունը ՀԻՇՈՂՈւԹՅՈՒՆ է...

Հիմա ի՞նչ, կուշտ ու կուռ,բայց հիշողության ծուծքից դատարկ սերու՞նդ...

Ափսոս ենք, ափսոս...

Աշխարհն առանց մե՞զ...

Հա, մի զարմացիր, աշխարհն առանց մեզ էլ կպտտվի, դարդ մի արա...

Առանց մեզ Անին, առանց մեզ` Վանը, առանց մեզ` Ղարսը, առանց մեզ` Արցախը ...

Հիշում եմ, հայրենադարձ ֆրանսերեն լեզվի ուսուցիչ ունեինք դպրոցում` ընկեր Ծառուկյանը, ասում էր` ,,Դրամը ժողվեք, գիրք առեք, բուլկի խեղդելով հեռու չեք գնա,,։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ