Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80 տոկոսը, եթե զրկվի ռուսական շուկայից
Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80%-ը, եթե զրկվի ռուսական շուկայից։
Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստին»՝ ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները։
2025 թվականի արդյունքներով՝ Հայաստանի՝ համաշխարհային շուկաներ պանրի մատակարարումներից ստացած եկամուտը կազմել է 16,4 միլիոն դոլար։ Դրանցից 13,5 միլիոն դոլարը ստացվել է Ռուսաստանին արտահանման հաշվին։
Այսպիսով, ռուսական շուկային բաժին է ընկել հայկական պանրի արտահանումից ստացված եկամուտների 83%-ը։
Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի պանրի խոշորագույն գնորդն է, այլև միակ երկիրը, որը մշտապես՝ յուրաքանչյուր ամիս, հայկական պանիր է ներմուծել միլիոնավոր դոլարի չափով։
2025 թվականին հայկական պանրի մյուս խոշոր գնորդները եղել են ԱՄՆ-ը (1,8 միլիոն դոլար) և Վրաստանը (670,9 հազար դոլար)։
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ ժամանակավորապես կսահմանափակի Հայաստանից Ռուսաստան բոլոր տեսակի կաթնամթերքի մատակարարումները։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































