2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, բնականաբար իրենց ղեկավարների կազմակերպմամբ, այսինքն, պետական մակարդակով խախտելով Հայաստանի սահմանը՝ Սյունիքի մարզի Սև լճի հատվածից ներս խուժեցին և այլևս դուրս չեկան։ Ավելին, օր-օրի թշնամի պետությունն իր զինվորներն ավելացրեց և օրեցօր ավելի խորացավ ու ամրակայեց․․․

Դիրքավորվելով մեր բարձունքներին՝ ազերիները սպառնում էին, թե՝ այդ տարածքը պատկանում է ադրբեջանին, թե՝ կկրակեն իրենց մոտեցող ցանկացածին։ Այսինքն, 21-րդ դարում հարևան պետության զորքը մտնում է անկախ Հայաստանի տարածք և հրաժարվում է դուրս գալ։ Հարց է ծագում՝ նորմալ պետությունն ի՞նչ պիտի անի նման դեպքում, բնականաբար՝ պիտի իր զինված ուժերի միջոցով դիմակայի և դուրս շպրտի երկրից սահմանախախտներին։ 

Բայց Հայաստանի իշխանությունը՝ հանձինս պատերազմում պարտված, կապիտուլյանտ նիկոլի՝ այլ կերպ վարվեց և առայսօր նույն կերպ է շարունակում վարվել։ Իսկ ի՞նչ է անում։ Ոչինչ, բառացիորեն ոչինչ։ Իսկ ավելի կոնկրետ՝ ամիսներ շարունակ ստի, կեղծիքի, հոգեբանական ճնշումների է ենթարկում ժողովրդին և Սյունիքի բնակչությանը։ Դա անում է մտածված, ծրագրային քաղաքականություն որպես։

ՀՀ-ն ղեկավարությունը հենց սկզբից «Եհովայի վկաներ» աղանդի նման՝ հրաժարվեց զենք գործադրել թշնամու հանդեպ։ Մեր զինվորներն անզեն էին, զինաթափ, նրանք իշխանության հրամանով զրկվեցին նույնիսկ ինքնապաշտպանվելու նպատակով զենք կրելուց։ Որպես արդյունք՝ դեռ առաջին օրերին մեր անզեն զինվորները՝ 6 հոգի, սեփական պետության մեջ գերեվարվեցին ազերիների կողմից։ Հետո՝ էլի ու էլի գերիներ ունեցանք և քար անտարբեր պետություն։ Բնականաբար, ադրբեջանն այս ամենը տեսնելով ավելի ու ավելի էր ոգևորվում։

Այդ ընթացքում ազերիները ինտենսիվ կերպով գրավում էին ՀՀ Սյունիքի բարձունքները, ջրերի ակունքների վրա էին նստում որպես վիշապ, բայց ՀՀ իշխանությունը զինվորին արգելում էր զենք կիրառել ազերի-թուրքերի դեմ՝ տարածաշրջանային խաղաղարարի կեղծապատիր դիմակի ներքո։ Մինչդեռ՝ երկրի ներսում ռեպրեսիաներ էր իրականացնում սյունեցի համայնքապետերի հանդեպ։

Ճիշտ ժամանակն է հիշել, թե ինչ ճակատագիր ունեցավ դատախազության հանձնարարությամբ ՀՀ ՊՆ Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերը՝ ազերի զինվորների՝ ՀՀ սահմանը խախտելու մասին՝ փաստական տվյալներով, բանով։ Թե՞ վարչապետի «դաբրոյով» արդեն կարճվել է ՝ ««անհիմն»՝ որակումով, այն է՝ ազերիներն իրենց սեփական գյուղերին, իրենց ջրերին ու իրենց բարձունքներին են եկել ու տեր դարձել»։

Ի դեպ, այսօր վերը նշված տրամաբանությամբ ի նպաստ ադրբեջանի մի գործընթաց էլ ավարտեց առաջնորդ-անհողը։ Որպես արդյունք՝ օրեր շարունակ ադրբեջանի կողմից «նվաճված» Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը բացվեց։ Հայաստանի «հողը՝ փողի դիմաց» ակցիոներական ընկերության օտարահպատակ տիրակալը ադրբեջանի պահանջով պաշտոնապես հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք, այդ թվում նաեւ երկու գյուղերը։ Հետո նրա այդ միտքը երկրորդեցին, երրորդեցին ու չորրորդեցին նրա վասալները։

Փաստորեն, արդեն իսկ Արցախում կամովի պարտության գնացած իշխանությունը / այն դեպքում, երբ իր զինվորը դեռ շարունակում էր կռվել /, երկրորդ անգամ նույնն արեց Հայաստանոմ։ Այս դեպքում էլ նույն մոտիվներով՝ բանտ դնելով Սյունիքի համայնքապետերին, որոնք պատրաստ էին նախաձեռնել Սյունիքի ինքնապաշտպանությունը և դուրս քշել ազերիներին։ Հարցը, թե՝ ՀՀ իշխանությունն ի նպաստ հայության և Հայաստանի՞, թե՞ թշնամու է գործում, այլևս աներկբա է։

Քանզի մնացել էին ճանապարհները և այսօր նույն՝ անօգնական մնացած սյունեցու և բոլորի աչքի առաջ թշնամին բացեց իր իսկ փակած՝ Հայաստանը, Սյունիքը Իրանին կապող միջպետական ճանապարհը։ Բացման տեքստը արտասանեց վարչապետ-անհողը՝ այսօրվա կառավարության նիստում։ Կախարդական բառերից հետո միայն թուրքը բացեց հայի ճանապարհը։ Բացեց՝ արդեն որպես իրեն պատկանող ճանապարհ / երկու գյուղ էլ՝ վերադիր/։ ՔՊ անհող-առաջնորդն արեց հերթական սև գործը, ինչը պիտի աներ, սակայն օրեր և ամիսներ հիպնոտիկ սեանսների միջոցով փորձում էր վանել իրենից ու գցել նախկինների գրպանը։ Իրականում, նախկինները երբեք չէին կարող արած լինել այն, ինչ վայրի մոլոգարի պես արեց այս անհողը։

Զուգահեռաբար էլ՝ հանրությանը շեղելու համար Ազգային Ժողովում այս շաբաթ ձրի ներկայացում էր կազմակերպել՝ խորհրդարանը վերածելով 90-ականների քինախնդիր օլիգարխների և հհշածիններից սերված՝ գլուխները կորցրած ջահելների ցուցքի․․․


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն