Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսը մեկնաբանել է Միխայիլ Սաակաշվիլու տեսադիմումը, որում նա պատմել է ուկրաինացի քաղաքական գործիչ Լիզա Յասկոյի հետ նոր ընտանիք կազմելու մասին։ Ռուլոֆսի խոսքով՝ իրեն անձնական կյանքի մասին հարցերով դիմել են զարմացած ընկերներն ու կողմնակիցները, գրում է «Էխո Կավկազա»-ն։

«Չեմ թաքցնի. ուրբաթ երեկոյան տեղադրված տեսանյութի բովանդակությունն ինձ համար անսպասելի էր, իսկ ձեւը՝ լիովին անընդունելի»,- գրում է նա սոցիալական ցանցում։

Սանդրա Ռուլոֆսը, այնուամենայնիվ, ավելացրել է, որ Միխայիլ Սաակաշվիլուն համարում է քաղկալանավոր եւ պահանջում է ազատել նրան։

«Չնայած անձնական հույզերին՝ ես հանգստություն եւ հավատ եմ պահպանում, որ այս ճակատամարտից մենք հաղթող դուրս կգանք»,- նշել է նա։

Հոկտեմբերի 1-ին, Միխայիլ Սաակաշվիլու ձերբակալությունից հետո, Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակվել էր նրա տեսադիմումը, որում քաղաքական գործիչը նշել էր, որ Յասկոյի հետ նոր ընտանիք է ստեղծել։ Տեսանյութը նկարահանվել էր նախքան Սաակաշվիլու Վրաստան գալը։

Լիզա Յասկոն 31 տարեկան է։ Նա Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր է, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ուկրաինայի պատվիրակության նախկին ղեկավարը։

Միխայիլ Սաակաշվիլին եւ Սանդրա Ռուլոֆսը երկու որդի ունեն՝ Էդուարդը եւ Նիկոլոզը։

News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն