«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայտնի իրողություն է, որ Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ միայն սննդամթերքի գներն այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 15.4 տոկոսով բարձրացել են: Բայց զուգահեռ նկատենք, որ պարենի համաշխարհային գներն են բարձրացել, ինչը նշանակում է, որ թանկացումներ արձանագրվել են ամբողջ աշխարհում: Եւ Հայաստանն այս առումով անմասն չի մնացել:

Մյուս կողմից՝ նկատենք, որ Հայաստանում բեռնափոխադրումների սակագներն են բարձրացել: Ըստ մասնագետների՝ հենց թանկացած բեռնափոխադրումներն են պատճառը, որ մեր հանրապետությունում ոչ միայն սպառողական շուկայում է գնաճ արձանագրվել, այլեւ ոչ պարենային ապրանքներն են թանկացել: Օրինակ՝ բենզինի գինն է զգալի բարձր. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն այսօր կազմում է 500 դրամ: Հանրապետությունում երկաթուղային բեռնափոխադրումները նվազել են 9.9 տոկոսով, որից բեռների արտահանումը նվազել է 14.2 տոկոսով, իսկ ներմուծումը պակասել է 23.5 տոկոսով:

Կտրուկ նվազել են նաեւ երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումները. անկումը կազմել է 4.6 տոկոս: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ 4 տոկոս աճ է արձանագրվել. ներմուծման դեպքում 67.9 տոկոս է աճը կազմել: Իսկ, ահա, արտահանումը նվազել է, այն էլ՝ 20.8 տոկոսով»:

News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն