Թուրքիայի խորհրդարանի 13 ընդդիմադիր պատգամավորի՝ անձեռնմխելիությունից զրկելու նախագահական միջնորդությունները քննարկվելու են մեջլիսում
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) 13 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ նախագահականի 15 միջնորդությունը հասել են խորհրդարանի նախագահությանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: Միջնորդությունները փոխանցվել են խորհրդարանի Սահմանադրության և արդարադատության հանձնաժողովի անդամներից կազմված միացյալ հանձնաժողովին։
Կուսակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն զուգահեռ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության վերաբերյալ Սահմանադրական դատարանում քննվող գործը վարող դատախազը նախորդ ամիս ՍԴ-ին միջնորդել է կուսակցության 451 անդամի նկատմամբ քաղաքականությամբ զբաղվելու արգելք սահմանել, 69 կուսակցականի գործողություններն ու ելույթները ներկայացվել են որպես հիմք կուսակցության փակման համար:
ՍԴ-ի կուսակցությունը փակելու որոշման պարագայում, նշյալ անձինք հինգ տարի ժամկետով կզրկվեն քաղաքական գործունեություն ծավալելու և այլ կուսակցությունների անդամակցելու հնարավորությունից:
Tert.am