Ինպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Էրեբունի ռազմական օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանի ՊՆ հատուկ ինքնաթիռը, որը Երևան է բերել դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչներին, ինչը նշանակում է, որ արդեն այս շաբաթ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը կմեկնարկի։

Թե ովքեր են լինելու սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի հայաստանյան ներկայացուցիչները, դեռ հայտնի չէ։ Մնում է հասկանալ՝ Ադրբեջանը և Ռուսաստանը ինչու են շտապում այս հարցում, անգամ Նոր տարվա նախաշեմին։ Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովի աշխատանքները ղեկավարելու է Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ 

Մեզ հաջողվեց կապ հաստատել ՊՆ լրատվության բաժնի ղեկավար Գևորգ Ալթունյանի հետ։ Նա ասաց, որ ՊՆ-ի գործառույթների 90 տոկոսը գաղտնի է, սակայն չկարողացանք պարզել, թե ՌԴ պատվիրակության ժամանումն ինչքանով է առնչվում ոչ միայն ՊՆ գործառույթներին, այլ նաև

Մեզ վերջապես հաջողվեց ստանալ ՊՆ-ի պատասխանը, որտեղ ասվում է․ «Կարող եք ՊՆ-ին հղում անելով հավելել, որ տեղեկությունը ճշտելուց հետո հերքեցին լուրը, ասելով, որ նման պատվիրակություն չի ժամանել»:

Սակայն պատերազմի ժամանակ արծրունհովհաննիսյանական հերքումների արդյունքում մենք այլևս այդքան դյուրահավատ չենք և մեր տեղեկությունները ստուգում ենք ավելի արժանահավատ աղբյուրներից, քան ՊՆ, ԳՇ կամ այլ թվացյալ պաշտոնական ներկայացուցիչներն են։ Եւ քանի որ Հայաստան ժամանող բոլոր ինքնաթիռները արտացոլվում են flightaware.com, կայքում մեզնից երկար ժամանակ չպահանջվեց մեր տեղեկությունը հաստատելու համար։

Կայքում նշվում է, որ այսօր առավոտյան ժամը 11։33-ին, Մոսկվայի ժամանակով, Էրեբունի օդանավակայանում վայրէջք է կատարել ռազմական ինքնաթիռ, որի մեկնման վայրը նշված է Մոսկվայի Չկալովսկի օդանավակայանը, որը Մոսկվայի ամենամեծ ռազմական նշանակության օդանավակայանն է։

Մեզ համար առեղծված է , թե ինչու են տարբեր գերատեսչությունները հերքում այս փաստը, եթե օդանավի թռիչքուղու տվյալները բաց աղբյուրներում հասանելի են բոլորին։ Գուցե խոսնակները հերքում են հանձնաժողովի անվանման ձևակերպումը, սակայն գործառույթների առումով տարբերություն չկա, եւ կարեւոր չէ, թե հանձնաժողովն ինչպես կանվանեն։

Ի դեպ, պատվիրակության ժամանելու մասին տեղեկությունը հերքել են նաև Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Մեր տեղեկություններով՝ այս ինքնաթիռը դիմավորել են 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Դմիտրի Օվչարովը և ՌԴ խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, ականատեսները ասացին, որ պատվիրակությունը այնքան բարձրաստիճան է եղել, որ ՌԴ հրամանատարները մեծ ակնածանքով են դիմավորել նրանց :



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն