Ընդդիմադիրներ, գնացեք Թալին
Թալինում լարված վիճակ է: Դեկտեմբերի 5-ից հետո այստեղ իշխանությունը գործի է դրել բոլոր ռեպրեսիվ միջոցները իշխանության տիրանալու համար: Այսօր ավագանու առաջին նիստն է և որոշվելու է՝ արդյոք ՔՊ-ն և նրա սրտի թեկնածու Տավրոս Սափեյանը կկարողանան զավթել իշխանությունը:ծ
Ի պատիվ ավագանի անցած մյուս ուժերի, մարդիկ դիմադրում են այս ճնշումներին: Եւ իշխանոթյունը քաղաքը պաշարել է կարմիր բերետավորներով: Իսկ որտեղ է մեր երկրի պաշտոնական ընդդիմությունը՝ խորհրդարան անցած ուժերի, իրենց թունդ ընդդիմադիր հռչակած կուսակցությունների ղեկավարներն ու անդամները:
Նրանք հիմա պետք է գիշերեին, հերթապահեին Թալինում, պաշտպանեին դիմադրող մարդկանց և քաղաքացիների ընտրական իրավունքը, ակցիաներ անեին Թալինի քաղաքապետարանի մոտ: Իսկ ինչ են անում նրանք: Զանգում են լրագրողներին ու խմբագիրներին, խնդրում, որ լրագրող ուղարկենք Թալին: Ասում էիք՝ չի եկել ժողովրդին փողոց հանելու պահը, բա Թալինում արդեն եկել է: Գնացեք ու հանեք՝ ում եք սպասում: Որ հերթական թեկնածուին բռնեն, դուք էլ դատապարտող հայտարարություննե՞ր տարածեք:
Hraparak.am