Արաբկիրում կեսգիշերին թալանել են փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ավտոմեքենան, որի մեջ եղել են նաեւ մի շարք փաստաթղթեր։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ հայտնելով, որ տարել են իր և տիկնոջ անձնագրերը, անձնական որոշ այլ փաստաթղթեր։ 

Անհայտ անձինք հափշտակել են նաև փաստաբանի գործունեությանն առնչվող կարևոր թղթապանակներ ու դատական գործերի նյութերի կրիչները, ինչպես նաև գումար։ 

Ավտոմեքենայում տեսագրող սարքեր չեն եղել, որոնք կարող էինք արձանագրել դեպքը։ 

Դիտարկմանը, որ հափշտակել են նաեւ փաստաթղթեր և քրեական գործի նյութեր, այսինքն՝ թիրախը գումարը չի եղել միայն՝ արդյո՞ք որոշ կասկածներ կան՝ փաստաբանն արձագանքեց, որ, պատկերացում չունի, թե ինչի հետ կարող է կապված լինել։

PastInfo.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն