«Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ից որոշակի բանավոր պատասխաններ ենք ստացել, բայց ուզում ենք իմանալ՝ ինչու են մեր առաջարկներն անընդունելի». ՌԴ ԱԳՆ
ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ասել է, որ Ռուսաստանը անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ից որոշակի բանավոր պատասխաններ է ստացել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք արդեն ստացել ենք մեր հարցերի որոշ պատասխաններ, առայժմ բանավոր։ Բայց մենք ուզում ենք իմանալ, թե ինչու են մեր առաջարկներն անընդունելի»,- ասել է Գրուշկոն։
Նա նշել է, որ ռուսական առաջարկներն իրենց բնույթով չեն կարող չընդունվել ԱՄՆ-ի կողմից։
«Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ եթե մենք սկսենք դիտարկել դրանք՝ յուրաքանչյուր դրույթ դրույթի հետևից, յուրաքանչյուր պարբերությունը պարբերությունից հետո, ապա անհնար է առարկել, քանի որ դրանցից յուրաքանչյուրն իսկապես հանգեցնում է անվտանգության ամրապնդմանը, ռազմական լարվածության թուլացմանը...»,- ասել է Գրուշկոն:
Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։
Tert.am
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ









































