500-հազարական դրամ աջակցություն՝ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներին
Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին կառավարությունը կդրամադրի սոցիալական աջակցություն՝ 500 000 դրամի չափով։
Խոսքը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրելու մասին է, քանի որ նրանք գտնվելու են ժամանակավոր անաշխատունակության կարգավիճակում եւ որպես հետևանք կանգնած են կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկի առաջ։
Միջոցառման իրականացման նամար ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 146.5 մլն դրամ՝ թվով 293 շահառուների սոցիալական աջակցություն տրամադրելու համար (293×500.000=146.500.000 դրամ):



















