Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հայտնում է դեպի Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան ուղիղ չվերթների մեկնարկի մասին:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական չորս չվերթ կիրականացվի:

Չվացուցակ դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի հունվարի 21-ից (բոլորը տեղական ժամանակով).

ՉվերթՄեկնումԺամԺամանումԺամՕդանավ.Հաճախականություն

G6 414Երեւան  20:15Մոսկվա23:10A320Շաբաթ

G6 415Մոսկվա00:05Երևան05:05A320Կիրակի

G6 412Երեւան  04:10Մոսկվա07:05A320Երեքշաբթի/Ուրբաթ

G6 413Մոսկվա08:05Երևան13:05A320Երեքշաբթի/Ուրբաթ

G6 414Երեւան  17:00Մոսկվա19:55A320Չորեքշաբթի

G6 415Մոսկվա20:45Երևան01:45A320Չորեքշաբթի

«Մոսկվայի Դոմոդեդովոյից եւ Սոչիից հետո դեպի Շերեմետևո նոր ուղիղ չվերթի ավելացմամբ ուղեւորներին հնարավորություն է տրվում ավելի հարմար եւ մատչելի ճամփորդել դեպի Մոսկվա։ Ինչպես բազմիցս նշել ենք, մեր նպատակն է ավելի հարմարավետ դարձնել մեր ուղեւորների ճամփորդությունը եւ հնարավորինս շատ քաղաքների եւ օդանավակայանների հետ կապել Երեւանը», — ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն