«Սա տասնյակ հազարավոր երեխաների հիմնարար իրավունքների խախտում է»․ Ժաննա Անդրեասյանը՝ Արցախում դասերի կասեցման մասին
Հունվարի 9-ից պետք է վերսկսվեր դպրոցների և մանկապարտեզների բնականոն աշխատանքը։ Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում մանկապարտեզները, դպրոցների նախադպրոցական խմբերն ու երկարօրյա խմբերը չեն գործի՝ սննդի մատակարարման անհնարինությամբ պայմանավորված, գրել է ֆեյսբուքի իր էջում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Արցախում երկարօրյա ռեժիմով դպրոցների աշխատանքը ժամանակավոր կկասեցվի. ԱՀ ԿԳՄՍՆ
«Սա անթույլատրելի է և տասնյակ հազարավոր երեխաների հիմնարար իրավունքների խախտում։
Ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլերը՝ այս խախտումների մասին փաստերը համապատասխան միջազգային ատյաններին ներկայացնելու համար։ Միաժամանակ ձմեռային արձակուրդի ավարտից հետո՝ հունվարի 9-ից ապահովված կլինեն Հայաստանում գտնվող արցախցի երեխաների կրթության հնարավորությունները»։



















