Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա է շաքարավազ, ձեթ, մակարոնեղեն
Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից տեղեկացնում են, որ Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա են հետևյալ ապրանքատեսակները.
• շաքարավազ
• ձեթ
• մակարոնեղեն
• Տեղեկացնում են նաև, որ Ասկերան քաղաքում գործող խանութներին ձեթը կառաքվի հունվարի 9֊ին։
• Ստեփանակերտում և շրջաններում գործող առևտրի կետերին ,որտեղ դեռևս առաքում չի կատարվել ` նշված ապրանքատեսակների առաքում կիրականացվի այսօր և վաղը։
Հրուշակեղենի արտադրամասերին շաքարավազի առաքումը ևս կիրականացվի այսօրվա և վաղվա ընթացքում։
Հիմնադրամից խնդրում և հորդորում են` իրավիճակին մոտենալ ըմբռնումով, խուճապի չմատնվել և ավելորդ գնումներ չկատարել։



















