Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 42 250 կիլոգրամ կարտոֆիլի «Կազբեկի» մաքսային անցակետում ստուգման արդյունքում արտադրանքի մեջ հայտնաբերվել է բույսերի առողջության և սննդի անվտանգության պահանջների անհամապատասխանություն,-1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Եկամուտների ծառայությունից։

Նրանց տվյալներով՝ նույն մաքսակետում, օրենքով սահմանված հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում, բուսասանիտարները կանգնեցրել են 69 867 խմ սղոցված փայտանյութ։ Բուսական ծագման բեռը չի համապատասխանել բուսասանիտարական նորմերին։

Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն՝ վերոնշյալ ապրանքները ենթակա են վերադարձման արտահանող երկիր:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն