Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել անհապաղ բուժօգնության կարիք ունեցող 3 բուժառու, հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Այսօր Հայաստան են տեղափոխվել անհապաղ բուժօգնության կարիք ունեցող 3 պացիենտ՝ իրենց երկու ուղեկցողի և մեկ բուժքրոջ հետ միասին»,- նշել է Ամատունին։

 Դեկտեմբերի 12-ից ի վեր Արցախից Հայաստան է տեղափոխվել 21 բուժառու։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն