ՔՊ-ն ընդդիմադիրներին մանդատից զրկելու գործընթաց չի սկսի
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու գործընթաց չի սկսի, քանի որ ընդդիմադիրները վերադարձել են խորհրդարան, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
Նրա խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորների բացակաների թույլատրելի քանակը գերազանցել է:
«Սակայն որոշում ենք կայացրել այս անգամ չանել, քանի որ նրանք վերադարձել են ԱԺ: Դա քայլ առաջ է»,-ասաց Սիմոնյանը:
Ավելի վաղ ԱԺ խորհրդի նիստի օրակարգում էր ընդգրկվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համապատասխան որոշման նախագիծ:



















