ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:
Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում արված գրառմամբ՝ նշելով, որ պաշտոնից ազառվում է սեփական որոշմամբ ու նախաձեռնությամբ:
Գեորգի Ավետիսյանն այա պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հունիսի 22-ից: 2020 թվականի սեպտեմբերի 24-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ նա ազատվել էր պաշտոնից, իսկ օրեր անց՝ հոկտեմբերի 10-ին, կրկին նշանակվել նույն պաշտոնում:



















