Արցախում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ
«Արցախէներգո» ՓԲԸ-ն հայտնում է , որ պահպանելով ներկայումս գործող օրական 6 ժամյա անջատման ժամանակացուցը, հաշվի առնելով ջեռուցման համար հնարավորինս հարմարավետ ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունը, հունվարի 25-ի ժ 02։00-ից ամբողջ հանրապետությունում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ։
«Արցախէներգո» ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը:
Մանրամասն տեղեկատվությունների համար կարող եք այցելել «Արցախէներգո» ընկերության ֆեյսբուքյան էջ։



















