Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Կատարի Պետության հանրային առողջապահության նախարար տիկին Հանան Մոհամեդ Ալ Քուվարիի հետ: Նախարարները քննարկել են առողջապահության ոլորտում հայ-կատարական փոխգործակցության խորացմանը միտված գործնական ծրագրեր:

«Ուրախ ենք, որ մեր երկու երկրների առողջապահական գերատեսչությունների միջև ջերմ հարաբերություններ են ստեղծվել: Շարունակելու ենք համագործակցել մասնագետների փորձի փոխանակման, կրթական ծրագրերի և հիվանդանոցային բուժական օգնության որակի բարձրացման ոլորտում»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նախատեսվում է ոլորտի նեղ մասնագետների ուսուցողաճանաչողական այց Կատարի Պետություն, կստեղծվեն ուղղակի կապեր առողջապահական ու բժշկագիտական հաստատությունների միջև:

Առողջապահության համակարգի բարեփոխումների, բժշկական սպասարկման բարելավման, հանրային առողջության պահպանման հարցեր ևս եղել են օրակարգում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն