ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը մասնակցել և բացման խոսքով է հանդես եկել նախարարության հայտարարած՝ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող, որակավորման ստուգմանը մասնակցելու ցանկություն ունեցող հոգեբանների դասընթացին:

Փոխնախարար Բալյանը հոգեբաններին մաղթել է հաջողություն՝ վստահեցնելով, որ Հայաստանի լավագույն հոգեբաններն ընտրված են վերապատրաստումն անցկացնելու համար:

Բալյանն ընդգծել է, որ երկարատև աշխատանքի արդյունքում իրենց ջանքերը լինելու են արդյունավետ:

Նախարարության կողմից հայտարարված ընդունելությանը դիմել է 37 հոգեբան, սակայն քննության անցողիկ շեմը հաղթահարել է 28 դիմորդ:

Քննությունը հաղթահարած հոգեբաններն անցնելու են վերապատրաստում:

Հոգեբանների դասընթացի և վերապատրաստումների գործընթացն իրականացվում է Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն