Ստեփանակերտի բնակչության համար գազամատարակարարումը կվերականգնվի
Այսօր՝ ժամը 15-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի: Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Միաժամանակ նշվում է, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել: