Դանակահարվել է աղբահանության և սանմաքրման բաժնի երկու աշխատակից
Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկի երկու աշխատակից Ավան-Առինջում իրենց աշխատանքը կատարելու ընթացքում դանակահարվել են, ֆեյսբուքի իր էջում հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում: ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում: Բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Շնորհակալ եմ շտապօգնության բժիշկներից և ոստիկանության ծառայողներից օպերատիվ արձագանքի համար: Մեր գործընկերներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է Ավինյանը: