Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական:
Վարչապետի էորոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում: Որոշման մեջասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Համբարձում Մաթևոսյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»:
Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին տեղեկացրել էինք, որ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Մաթևոսյանը։