Եվրոպական հանձնաժողովը 4 միլիոն եվրո կհատկացնի Վրաստանում արդարադատության բարեփոխումները խթանելու համար
Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և հարևանության հարցերով գլխավոր տնօրինությունը մտադիր է պայմանագիր կնքել՝ ուղղված Վրաստանում արդարադատության բարեփոխումների խթանմանը, հայտնում է RT-ն՝ հղում անելով մրցույթի նկարագրությանը։
Ֆինանսավորման չափը կկազմի 4 մլն եվրո։