Երկուշաբթի օրը Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած 6.4 մագնիտուդով երկրաշարժը լրացուցիչ վնասներ է հասցրել Քեսաբի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցուն, հայտնում է Բերիո Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթը։

Եկեղեցին արդեն վնասվել էր փետրվարի 6-ի երկրաշարժից։

Վերջին երկրաշարժից ամենաշատը տուժել է Քեսաբը։ Մարդիկ լքել են բնակարանները՝ պատսպարվելով ակումբում կամ իրենց մեքենաներում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն