Վերլուծվել են Սյունիքի մարզպետի շրջայցի ընթացքում Տաթև համայնքում արձանագրված խնդիրները
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ մարզպետարանի ղեկավար կազմի ու տարբեր ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ․ դրա առանցքում մարզպետի՝ Տաթև համայնքի բնակավայրեր կատարած այցերի ընթացքում արձանագրված խնդիրներն էին։
Ըստ տեղերում վեր հանված հիմնախնդիրների ուղղությունների՝ խորհրդակցության մասնակիցները քննարկել են յուրաքանչյուր բնագավառի վերաբերյալ հարցերը, քաղաքացիների ու համայնքային իշխանության մատնանշած մտահոգություններն ու առաջնահերթությունները՝ ամեն հարցի շուրջ որոշակիացնելով հնարավոր լուծման տարբերակները։
Ռոբերտ Ղուկասյանը բոլոր խնդիրների վերաբերյալ տվել է հանձնարարականներ ու նշել կատարման պատասխանատուներին։ Որոշ հարցեր արդեն իսկ լուծման ընթացքում են, քանի որ մարզպետարանը դրանք ներկայացրել է համապատասխան վերադաս պետական մամիններին։
Որոշ ժամանակ անց մարզպետին կներկայացվեն տրված հանձնարարականների կատարման արդյունքները։