Հայաստանի և Ադրբեջանի համար կարևոր է վերահաստատել միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը. Միշել
Ակնկալում եմ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստան-Ադրբեջան կարգավորման բանակցությունների շարունակմանը Քիշնևում, Թվիթերի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ, ԵՄ ղեկավարներից Շառլ Միշելը։
«Կարևոր է միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը վերահաստատելու և սահմանների դելիմիտացիայի ուղղությամբ առաջընթացի համար, ինչպես նաև սահմանամերձ տարածքներում ռիսկերը նվազեցնելու համար»,- ասել է Միշելը։
«Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ այժմ կարևոր է: Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և երկխոսության նպատակ ունենալ։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում: Համարձակ որոշումներ են պետք»,- ասել է ԵՄ խորհրդի նախագահը։