«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆը խոստովանել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ անկեղծ է եղել իրենց հանդիպումների ժամանակ։ «Նա միշտ անկեղծ է եղել ինձ հետ», - ասել է ամերիկացի պաշտոնյան Fox News-ին տված հարցազրույցում։ Ուիթքոֆը հավելել է, որ Ռուսաստանի առաջնորդի հետ իր հանդիպումները գնալով ավելի կարևոր են դառնում։ «Այսպիսով, կարծում եմ, որ այս հանդիպումները կարևոր էին, և հուսով եմ, որ մենք կկարողանանք այս ամենը ավարտին հասցնել», - ասաց Ուիթքոֆը։
































