Ասեմ ուղիղ։

Մի ընդդիմադիր ուժի կողմից մեկ այլ ընդդիմադիր ուժի հասցեին հնչեցված ցանկացած չմտածված մեղադրանք, ցանկացած հրապարակային պահանջ կամ ցանկացած անպատասխանատու խոսք հարված է ընդհանուր ընդդիմադիր դաշտին ։

Խոսքն, անշուշտ, իրական ընդդիմության մասին է, ոչ թե ընդդիմության տակ քողարկվող մանկուրտների։

Առաջին հերթին դա հարված է մարդկանց վստահությանը ողջ ընդդիմության նկատմամբ։

Ներնդդիմադիր հակամարտությունը չի թուլացնում իշխանությանը։

Ընդհակառակը՝ այն իշխանությանը և նրա տեղեկատվական ռեսուրսներին տալիս է պատրաստի նյութ քարոզչության համար։

Յուրաքանչյուր վեճ, յուրաքանչյուր փոխադարձ մեղադրանք, յուրաքանչյուր հրապարակային հարձակում անմիջապես վերածվում է տեղեկատվական զենքի փաշինյանական քարոզիչների ձեռքում ։

Մեկը սկսում է ապացուցել, որ մյուսը «ավելի վատն է», երրորդը պատասխանում է նույն կերպ, երրորդը իրեն հրչակում է "միակն ու անկրկնելին" իսկ արդյունքում հասարակությունը ստանում է ոչ թե երկրի խնդիրների մասին քննարկում, այլ անվերջ ներքին գզվռտոց։

Հենց այդ պատճառով՝ դադարեք ձեր սեփական սխալները, ձախողումներն ու վրիպումները բացատրել այլ ընդդիմադիր ուժերի գործողություններով։

Չե՞ք կարողանում համաձայնության գալ՝ վիճեք ըստ էության։

Տարաձայնություններ կա՞ն՝ դրանք հիմնավորեք փաստերով։

Պահանջներ կամ դժգոհություններ կա՞ն՝ ներկայացրեք կոնկրետ ապացույցներ։

Բայց ընդդիմադիր դաշտը միմյանց ոչնչացնելու հարթակի վերածելը նշանակում է ստեղծել հենց այն իրավիճակը, որը ձեռնտու է գործող իշխանությանը։

Հիշեք մի պարզ բան․ մեկ այլ ընդդիմադիր ուժի դեմ հնչեցված յուրաքանչյուր չմտածված խոսք իշխանությունն անպայման կփորձի օգտագործել ամբողջ ընդդիմության դեմ։

Ում է իրականում ուղղված այս խորհուրդը՝ նա, հուսով եմ, կհասկանա։

.......

Եվս մեկ անգամ կրկնեմ՝ այստեղ խոսքը ՌԵԱԼ ընդդիմադիր ուժերի մասին է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ