Արցախի ճակատագիրը չի կարող համարվել որոշված միայն այն պատճառով, որ փոխվել է տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը։ Պատերազմներն ու քաղաքական պայմանավորվածությունները կարող են փոխել սահմաններն ու իրողությունները, բայց չեն կարող վերացնել ժողովրդի արժանապատվության, անվտանգության, վերադարձի և սեփականության իրավունքները։

Խաղաղության պայմանագիրը և պատմական հաշտությունը նույնը չեն։ Չլուծված մարդկային և ազգային խնդիրների պայմաններում հնարավոր է հասնել ժամանակավոր համաձայնության, բայց դժվար է կառուցել կայուն և երկարատև խաղաղություն։

Ուստի Արցախի էջը ոչ միայն «փակված» չէ, այլև ի հեճուկս ամենատարբեր պաշտոնական մակարդակներով արվող հավաստիացումների, շարունակում է, իր անկանխատեսելի զարգացումներով հանդերձ, մնալ մեր ժամանակի ամենածանր ու չլուծված պատմական հարցերից մեկը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ