«Փաստ»-ը գրում է, որ ԵՄ-ի հետ մերձեցման սպասումներն ու իրականությունը հեռու են միմյանցից. ղեկավարությունը հայտարարում է եվրոպական ուղղվածության մասին, ԱԺ-ն ընդունել է անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենք, խոստացվում է արագ անցնել բանակցությունների, բայց Բրյուսելից այլ ազդակներ են գալիս։ Ամենախոսունը վիզաների ազատականացման հարցում ԵՄ դիրքորոշումն է․ պաշտոնյաները ասում են՝ ժամկետների մասին խոսելը չափազանց վաղ է։

Թերթը նշում է, որ վիզաների ազատականացումը համարվում է ամենահասարակ քայլը և չի եղել անդամակցության նախապայման. Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան այն ստացել են վաղուց։ ԵՄ-ում պահանջվում է միաձայնություն, մեկ երկրի առարկությունը կարող է սառեցնել գործընթացը. բերվում են Թուրքիայի և Ուկրաինայի օրինակները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ