Ուկրաինան կողմ է պատերազմի արագ ավարտին. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ տեղյակ չէ ռուս-ուկրաինական պատերազմը մինչև հուլիսի 4-ն ավարտելու ԱՄՆ ցանկության մասին։ Զելենսկին այս հայտարարությունն արել է Կիևում կայացած մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունների ժամանակ ԱՄՆ պատվիրակությունը հայտարարել է պատերազմը հնարավորինս շուտ ավարտելու Վաշինգտոնի ցանկության մասին. «Այնուամենայնիվ, որևէ կոնկրետ ժամկետ չի սահմանվել։ Ուկրաինան կողմ է պատերազմի արագ ավարտին։ Սակայն այնտեղ չի ասվում, որ արագացված գործընթացը նշանակում է մեր որոշ տարածքներից հրաժարվել»,- նշել է Զելենսկին: Bloomberg-ը նախկինում հաղորդել էր, որ Վաշինգտոնը պնդում է խաղաղության համաձայնագիր կնքել մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հուլիսի 4-ին ԱՄՆ անկախության 250-ամյակի տոնակատարությունը։





































